
Գերմանիայի հարավում գտնվող Վյուրցբուրգ քաղաքում աֆղանցին կացինով հարձակում է գործել գնացքի ուղևորների վրա: Հարձակում գործած անձը գնդակահարվել է ոստիկանության կողմից, փոխանցում է RT-ն:
Mainpost-ի փոխանցմամբ՝ նրան գնդակահարել են փախուստի փորձի ժամանակ:
Հարձակման շարժառիթները հայտնի չեն:
Հաղորդվում է նաև, որ մի քանի մարդ լուրջ վնասվածքներ են ստացել, ընդհանուր առմամբ, առնվազն 15 տուժած կա, նրանցից մի քանիսը շոկային վիճակում են գտնվում: Գնացքում մոտ 20 մարդ է գտնվել: