Հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին: Հիշեցնենք, որ երբ 2005-2006թթ. Ավետիսյանը բարձրացրեց այդ թեման` ասելով, թե ինքը հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում եւ արդարադատության նախարարությունում եղած համասեռամոլների ցուցակը, նրան կալանավորեցին: Երկար ժամանակ այդ թեման «բաց էր»: Եվ ահա բանտից դուրս գալուց տարիներ հետո Ավետիսյանը գոհունակությամբ արձանագրում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակներում համասեռամոլները չեն ծավալվել նախագահականում: Ըստ նրա՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր անձինք «միայն ՀՀ կառավարության ղեկավար կազմում են մնացել հնուց»: Թե ովքեր են նրանք, Ա. Ավետիսյանը չի մանրամասնել՝ ասելով. «Այդ ցուցակները հանձնվել են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին: Երբ լուրը տարածվեց, հենց այդ ցուցակի մարդիկ գնացել էին վարչապետ Մարգարյանի մոտ՝ պարզելու՝ իրենց անունը կա, թե ոչ: Մարգարյանը շատ վատ վիճակում էր: Ասենք՝ ո՞նց կլինի, իր տիպի հայ տղամարդը, որը գիտի դա ու ամեն օր պարտադրված բարեւում էր եւ հաց էր ուտում նրանց հետ: Ես ահազանգում էի դա, եւ այսօր Կոմայգին այդ ամենի հետեւանքներից մեկն է, որը կարելի է ցանկության դեպքում 5 րոպեում վերացնել»:
ՆՐԱՆՔ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ