«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է․
«Ինֆորմացիա կա, ըստ որի ներսում անջատել են «Սասնա ծռեր»-ի անդամների հեռախոսահամարները և պատրաստվում են գրոհել նրանց վրա։ Հորդորում ենք քաղաքացիներին շտապ հավաքվել Էրեբունիում, իսկ լրատվամիջոցներին՝ լինել տեղում»։
ArmLur.am-ը փորձեց այս հայտարարության հետ կապված մեկնաբանություն ստանալ նաև Ոստիկանությունից: Լրատվական ծառայությունից ի պատասխան ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին այս տեղեկությունը, այլ հորդորեցին միայն հետևել պաշտոնական հայտարարություններին: