
Սենյակում, որտեղ բնակվել է 17-ամյա աֆղանցի փախստականը, ով Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքում կացնահարել է գնացքի ուղևորներին, «Իսլամական պետության» դրոշ են հայտնաբերել, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով Բավարայի ՆԳՆ ղեկավարին:
«Բարձր է հավանականությունը, որ դա իսլամիստների հարձակում է եղել»,-հայտարարել է ՆԳՆ ղեկավարը:
Նրա խոսքով՝ որոշ ուղևորներ ասում են, որ հարձակում գործած անձը արաբերենով բղավել է «Ալլահ աքբար» արտահայտությունը:
Մի քանի մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, ընդհանուր առմամբ, առնվազն 15 տուժած կա, նրանցից մի քանիսը շոկային վիճակում են գտնվում: