Պարզվում է՝ ոչ միայն նախագահական նստավայրն է ՀՀ պետական բյուջեի միջոցներից հսկայական գումարներ ծախսում կոնյակ գնելու համար, այլեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Ինչպես վկայում են «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ եղած փաստաթղթերը, այս տարվա մայիսին ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը մոտ 712 հազար դրամ է ծախսել կոնյակ գնելու համար: Այդ գումարով նրանք գնել են 18 հատ 0.7 լիտր տարողությամբ 20 տարեկան «Նաիրի» կոնյակ: Նշենք, որ «Նաիրի»-ն համարվում է ամենաորակյալ ու ամենաթանկ կոնյակներից մեկը: Ամսական 1 մլն դրամի այդ կոնյակից գնում են նաեւ ՀՀ նախագահի նստավայրում: Սակայն վերջին ամիսներին նրանք այդ գնումներն իրականացնում են ոչ թե պետական բյուջեի, այլ առանձին անհատների գրպանից. հավանաբար, մամուլի ուշադրությունից խուսափելու համար:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ