ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը պատրաստ է մի քանի քաղաքական գործիչների հետ միջնորդի դեր ստանձնել, որպեսզի խաղաղ ճանապարհով հանգուցալուծվի Երևանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը: Այս մասին Արամ Սարգսյանը նշեց ArmLur.am-ի հետ զրույցում:
«Պետք է բանակցություններ վարվի, որպեսզի տեսնենք, թե ինչ կարելի է անել այս իրավիճակում: Համենայնդեպս չպետք է թույլ տալ, որ արյունահեղություն լինի: Եթե բանակցությունները լինեն, կտեսնենք, թե ինչու չեն կատարվում պայմանները, ինչ կարելի է անել», – ընդգծեց նա:
Հարցին` այսպիսի քայլով փոփոխություններին ձգտելը որքանով է ընդունելի իր համար, Սարգսյանը նշեց. «Այսպիսի քայլը երբևիցե ընդունելի չէ: Ինչ վերաբերում է դրադապատճառներին, դա արդեն այլ քայլ է: Այսպիսի քայլերը ոչ մի լավ բան չեն բերում երկրին և պետությանը: Իշխանություններն էլ պետք է մտահոգվեն այս ամենով: Պետք է հանգուցալուծումն ունենանք, հետո նստենք վերլուծենք , երկիրն արմատական փոփոխությունների կարիք ունի»:
Նաիրա Հովհաննիսյան