Ինձ կսպանեին կամ պատանդ կվերցնեին. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Մարմարիսում ուրբաթ օրը գիշերը տեղի ունեցած իրադարձությունների մասին, փոխանցում է Ntv-ն: Այդ ժամանակ Ստամբուլում և Անկարայում ապստամբները փորձել են պետական հեղաշրջում կազմակերպել:

Էրդողանը CNN հեռուստաալիքի եթերում պատմել է իր կարճատև արձակուրդի մասին, որը պլանավորում էր անցկացնել կուրորտային Մարմարիսում, և այն որոշիչ րոպեների մասին, որոնք փրկեցին նրա կյանքը:

«Մարմարիսում իմ դեմ օպերացիա է անցկացվել: Իմ երկու թիկնապահներին սպանել են: Եթե ես լրացուցիչ 10-15 րոպե մնայի հյուրանոցում, ապա ինձ կսպանեին կամ պատանդ կվերցնեին: Հուլիսի 15-ին ես Մարմարիսում եմ եղել, ես 5-օրյա արձակուրդ ունեի: Ժամը 22:00-ին ինձ հայտնեցին, թե ինչ է կատարվում Անկարայում, Ստամբուլում և այլ վայրերում: Այսպես կոչված շարժում էր տեղի ունենում…Մենք որոշեցինք լքել հյուրանոցը»,-պատմել է Էրդողանը:

Էրդողանի խոսքով՝ նա ստիպված էր վիդեոկապի միջոցով դիմել իր ազգին և կոչ անել փողոց դուրս գալ: Այդ նույն օրը թուրքական ղեկավարությունը հայտնեց, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել, սակայն այն ձախողվել է:




Լրահոս