ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական տվյալների՝ այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում նվազել են Հայաստանից դեպի Եվրամիության երկրներ արտահանումների ծավալները: 2012թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ն դեպի ԵՄ երկրներ արտահանել է մոտ 336 մլն դոլարի ապրանք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում արտահանումների ծավալները կազմել են 326.6 մլն դոլար. անկումը կազմել է 2.8 տոկոս: Սա, թերեւս, խոսում է մեկ բանի մասին. հայկական ապրանքները եվրոպական շուկայում պահանջված չեն, մրցակցություն չեն կարող ստեղծել, հետեւաբար նվազել է նաեւ դրանց արտահանումը: Իսկ դա հետեւանք է Հայաստանի այսօրվա տնտեսական իրավիճակի: Հատկանշականն այն է, որ հայկական ապրանքների արտահանման նվազումն արձանագրվել է այն ժամանակահատվածում, երբ ՀՀ-ն բանակցում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ:




Լրահոս