
Երեկ Ազատության հրապարակից բերման ենթարկվածների թվում էր նաև Տիգրան Ավագյանը: ArmLur.am-ի ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները փորձում նրան պոկել սյունից, որին վերջինս փաթաթված էր:
Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցական չէ, ոչ էլ որևէ շարժման մասնակից, այլ երեկ մասնակցում էր հանրային քննարկմանը, որին էլ խոչընդոտել են ոստիկանները:
«Անձամբ իմ հետ զրուցելուց հետո Հունան Պողոսյանը նշեց, որ մեր դեմ բռնություն կատարածները կպատժվեն և դրանից հինգ րոպե հետո ինձ ծեծում են մի քանի ոստիկան», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան