Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ժամանակին արված իր աղմկահարույց հայտարարությունն արդյունք է տվել:
-Պարո՛ն Ավետիսյան, արդեն երկար ժամանակ է, ինչ Դուք «անհետացել» եք քաղաքական, հանրային դաշտից: Ինչո՞վ եք զբաղված:
-Այժմ Հայ արիական միաբանությունը զբաղված է իր տարածքային կառույցների վերակազմակերպման գործերով, հատկապես սահմանամերձ մարզերում, Ջավախքում եւ Արցախում: Մենք արձագանքում ենք բոլոր այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում: Ուղղակի երեւի Դուք տեղյակ չեք՝ 2005-2006թթ. մամուլը մեզ բոյկոտեց, երբ մենք սկսեցինք խոսել մարդկանց համարակալման, համասեռականների տարածման, աղանդավորների մասին: Այսինքն՝ մեզ համարեցին ծայրահեղականներ, բայց այսօր այդ պտուղներն ուտում են իրենք:
-Տարիներ առաջ Դուք հայտարարեցիք, թե երկրի բարձրագույն ղեկավարության կազմում բազմաթիվ համասեռամոլներ կան, որոնց ցուցակը Ձեր ձեռքի տակ է, եւ այն կհրապարակեք: Դրանից հետո, սակայն, Դուք լռեցիք, ու այդ խոսակցությունը կարծես թե «փակվեց»: Ինչո՞ւ:
-Չփակվեց, ինձ փակեցին, իսկ դրանք տարբեր բաներ են: Ես բանտից դուրս գալուց հետո էլ եմ այդ թեմային արձագանքել: Իսկ ինձ կալանավորելու պատճառաբանությունն այսպես էր՝ հակահրեական, հակաքրդական տրամադրությունների, իբրեւ թե փոքրամասնություններին վիրավորելու կամ ահաբեկելու համար, մեղադրանքն այդ հոդվածի տակ էր: Բայց դե անգամ մամուլն է արձագանքել, որ այդ ամենը նշված ցուցակի պատճառով է եղել: Ես այդ անունները հրապարակել եմ, եւ մինչեւ այսօր էլ այդ անուններն արծարծվում են: Եվ վերջերս էլ Գառնիկ Իսագուլյանը, որն այդ ժամանակ կարծեմ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում էր աշխատում, ասաց, որ այո՛, Ա. Ավետիսյանն ինձ տվել է ծրարներ, որոնք հանձնել եմ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին, որն այն ժամանակ ՀՀ վարչապետն էր:
-Իսկ ինչո՞ւ այդ ցուցակները բացահայտ չհրապարակեցիք, այլ ուղարկեցիք երկրի նախագահին ու վարչապետին:
-Ես չուզեցի դա շոուի վերածել, որովհետեւ դա իսկապես շատ լուրջ էր: Ես այն ժամանակ տեղեկացնում էի, որ դա համատարած ձեր դռներն է ծեծելու, ինձ ասում էին, թե դու կատակում ես: Այն ժամանակ Կոմայգին նոր էր ձեւավորվել, ինչպես ասում են, դա Գոմայգու վերածվեց: Ես այդ ամենը զգուշացնում էի ու ասում էի, որ ես շոու չեմ ուզում: Ինձ պետք էր, որ հարցը լուծվեր: Իմ մտահոգությունն այն էր, որ դա աստիճանական չիջնի ներքեւ, եթե վերնախավում կա, ապա տրամաբանական է, որ դա իջնում է, եւ ամբողջ ազգը, լեզուս էլ չի պտտվում՝ ասեմ, ապրելու է այդ կյանքով: Ու ես գոհ եմ, որ դա կասեցվեց:
-Այժմ դա կասեցվե՞լ է:
-Այսինքն՝ հիմա դա չի ծավալվում վերնախավերում, Ռ. Քոչարյանի ժամանակներն ուրիշ էին, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակներում այդ ծավալումներն այլեւս չկան: Ով կա՝ կա, չգիտեմ, դա իրենց գործն է: Անգամ բանտում, գիտեք, կային միջոցներ, որ այդ ցուցակները տարածեի, ու ինձ բազմիցս ասել են՝ կարող ես տարածել, բայց իմ նպատակը դա չէր: Ես բավարարվեցի նրանով, որ մինչեւ իմ բանտարկվելն ուղարկեցի համապատասխան անձանց, որոնք այս երկրի ղեկավարներն էին, որոնք իրավասու էին ինչ-որ բան անել, ինձ պետք չէր նարդի խաղացողներին էլ այդ ցուցակը տալ:
-Խնդրում եմ՝ նշե՛ք, թե այդ ցուցակում կոնկրետ ում անուններն են նշված: Դուք ժամանակին երեք գերատեսչության անուն էիք հրապարակել, որտեղ կային համասեռամոլներ:
-Ես նշել էի նախագահի աշխատակազմը, կառավարությունը եւ արդարադատության նախարարությունը: Ես դա չեմ բացահայտել, դա բացահայտված էր, ուղղակի ես սկսել եմ խոսել դրա մասին: Ես կարող եմ մի բան ասել, որ այդ հայտարարությունից հետո իշխանական շրջանակներից եւ ուժային կառույցներից ինձ հետ հանդիպել են՝ պարզելու՝ իսկապես այդքան լուրջ է խնդիրը: Ես դրանից հետո պայմանավորվել եմ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ու խոստացել եմ չհրապարակել անուններ, դրանից հետո շատ հարցեր լուծվել են, եւ ես չեմ ուզում խախտել մեր պայմանավորվածությունները եւ նորից սկսել 10 տարվա գործից խոսել: Այսօր Կոմայգին այդ ամենի հետեւանքներից մեկն է, որը կարելի է ցանկության դեպքում 5 րոպեում վերացնել:
-Ձեր նշած գերատեսչություններում այժմ նույն վիճա՞կն է տիրում, թե՞ փոփոխություններ կան:
-Չէ՛, նույնը չի հաստատ: Միայն ՀՀ կառավարության ղեկավար կազմում է մնացել հնուց, իսկ մյուս երկու տեղերում բացարձակ նման բան չկա: Ես չեմ վախենում, ուղղակի ես խոստացել եմ 10 տարի առաջվա իրադարձությանը չանդրադառնալ, հասել ենք մի սահմանի, այնտեղից շարունակենք, ու դա ճիշտ եմ համարում: Ցուցակները հանձնվել են Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին եւ Ա. Մարգարյանին: Նույնիսկ երջանկահիշատակ Ա. Մարգարյանն ասաց՝ տալիս տալիս ես, միանգամից մասոնների ցուցակն էլ տուր:
-Իսկ Դավիթ Հարությունյանին այդ ցուցակը չե՞ք հանձնել, քանի որ այդ ժամանակ արդարադատության նախարարը նա էր…
-Չէ՛, ես մի բան գիտեմ, որ երբ այդ լուրը տարածվեց, շատերը գնացել են վարչապետի մոտ, հենց այդ ցուցակի մարդիկ իրենք են գնացել՝ պարզելու՝ իրենց անունը կա, թե ոչ: Մի բան էլ հստակ է, որ Ա. Մարգարյանը շատ վատ վիճակում էր, ասենք՝ ո՞նց կլինի, իր տիպի հայ տղամարդը, որը գիտի դա ու ամեն օր պարտադրված բարեւում է եւ հաց է ուտում նրանց հետ: Ուղղակի ես, հարգելով իր հիշատակը, չեմ ցանկանում շատ բան ասել: Միայն նշեմ, որ իմ դատավարությունից մեկ օր առաջ պարոն Մարգարյանը վերջին անգամ եղել է Ռ. Քոչարյանի մոտ եւ հավաստել, որ ես ինչ ասել եմ, ճշմարիտ է:
Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ