«Եթե ընդունենք նամակում նշված այն պնդումը, որ Գյուլիստանի պայմանագիրը հավիտենական բնույթ ունի, ապա սա նաեւ Հայաստանի անկախության վերջն է,-անդրադառնալով Զորի Բալայանի` Վ. Պուտինին ուղղված հայտնի բաց նամակին` news.am-ին ասել է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը` հավելելով,-այսինքն, ըստ Զորի Բալայանի, ստացվում է, որ ոչ մի արժեք չունեն Հայաստանի անկախության հանրաքվեն, ժողովրդի հավաքական կամքով ու մաքառումով ստեղծված անկախ պետականությունը եւ ազատագրական պայքարում նահատակված մեր հազարավոր հայորդիների արյունը: Ես՝ որպես ազատագրական պայքարի զինվոր, չեմ կարող անտարբեր լինել ու դեմ եմ նման պառակտիչ գործողություններին: Իմ կարծիքով՝ Զորի Բալայանը կարող է մի քայլ անել, որը կլինի ի նպաստ հայ ժողովրդի՝ ողջ ղարաբաղահայաստանյան իշխանական կլանին հրավիրել «Կիլիկիա» նավով ճամփորդության, որի ընթացքում նավն անվանափոխել «Կիեւյան Ռուսիա», փոխել դրոշը եւ անվերադարձ հանգրվանել հենց իր սիրելի Ռյազանում կամ, ավելի ճիշտ, մի հեռավոր ռուսական ծայրագավառում»:
ԳՆԱ ԲԱՐՈՎ, ՉԳԱ ԴԱՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ