Ո՞ՒՄ ՓՈՂԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի «Միկա» հայկական թիմը հոկտեմբերի 20-ից 26-ը Հունաստանի Հռոդոս քաղաքում կմասնակցի Եվրոպայի 2013 թվականի կանանց ակումբային առաջնությանը: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ «Միկա» շախմատային ակումբի տերը հայտնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովն է, որ վերջերս սննկացման պատճառով փակեց իր «Արմավիա» ավիաընկերությունը: Ու, փաստորեն, Բաղդասարովն «Արմավիա»-ի աշխատակիցների աշխատավարձերը, ՀՀ-ին ու օտարերկրյա օդանավակայաններին իր պարտքերը վճարելու փոխարեն Հունաստան է գործուղում շախմատային թիմ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շատ մասնագետներ բացատրեցին, որ այդ գործուղումը բավական մեծ ծախսերի հետ է կապված. «Միկա»-ի կազմում, բացի երկու հայ շախմատիստուհիներից, հանդես են գալիս մեկ հնդիկ ու մեկ վրացի գրոսմայստերներ, սա իր հերթին ենթադրում է մեծ հոնորարներ, ճանապարհածախս ու կեցության ծախսեր: Հետաքրքիր է, եթե Բաղդասարովն ունի գումար շախմատային ակումբ պահելու համար, ինչո՞ւ չի վճարում իր պարտքերը: Թե՞ որոշել է «քցել» նաեւ այս թիմին եւ մրցաշարից հետո չի վճարելու նաեւ նրանց գումարները:




Լրահոս