
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 քաղաքացի, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվողի վիճակը մասնագետները գնահատում են կայուն` դրականշարժընթացով։ Շնչում է ինքնուրույն, վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին։ Այս կենտրոնի մյուս հիվանդի վիճակը բավարար է։ Բավարարէ գնահատվում նաև ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող տուժածի վիճակը։
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժնմունքում գտնվող տուժածի վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր, շնչում է արհեստական շնչառական սարքի միջոցով։
Երեկ դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում անհրաժեշտ բուժօգնություն ստացած տուժածը։