Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստին մասնակցած պատվիրակությունների ղեկավարներին, հետաքրքրվել նրանց անցկացրած միջոցառմամբ: Նախագահականի կայքը հաղորդում է, որ Ս. Սարգսյանի խնդրանքով հյուրերը ներկայացրել են խորհրդի ծաղկաձորյան նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումները: Ուշագրավն այն է, որ նախագահականի կայքում ներկայացված են միայն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի խոսքերը, իսկ ահա մյուսների խոսքերը դեպի Մաքսային միություն ընթացող ՀՀ իշխանությունները հարկ չեն համարել մեջբերել:
ՆԱՐԻՄԱՆՈՎԻՆ ՀԻՇԵՑԻ՞Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ