«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Գերավետյանի բնակարանն այս պահին խուզարկում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ այսօր առավոտյան Երևանի Տերյան 23 հասցեի բնակիչ Վարդան Գաբրիելյանն ահազանգել է, որ իր հարևան՝ Վարդան Գերավետյանի տունը խուզարկում են: Նշվում է, որ նա «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց հարևանի՝ Վարդան Գաբրիելյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Ոստիկանությունն այս պահին Վարդան Գերավետյանի տանն անցկացնում է մանրակրկիտ խուզարկություն: Տարբեր լրատվամիջոցներից արդեն եկել են, սակայն նրանց ներս չեն թողնում»:
Հարևանը մեզ հետ զրույցում ասաց, որ խուզարկությունը դեռ 2 ժամ կտևի:




Լրահոս