Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի հայրը` Արշալույս Պետրոսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերի 4-ին արդեն ստացել են դատահոգեբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննության արդյունքները: Ըստ այդ փաստաթղթերի՝ Արայիկ Պետրոսյանը գյուղապետի սպանության հետ կապ չունի: Ավելին, փորձաքննության արդյունքներից հետո արդեն Արայիկ Պետրոսյանը պետք է ազատության մեջ լիներ, սակայն նրան չեն թողնում: «Գերի են պահում տղայիս»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Արշալույս Պետրոսյանը:
ԳԵՐԻ ԵՆ ՊԱՀՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ