ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք հարցերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, NBC հեռուստաալիքի եթերում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Մեկնաբանելով Ռուսաստան կատարած իր այցը՝ Քերին նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի շարք հարցեր է քննարկել, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը:
Ջոն Քերին անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդիպումներ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: