
Երեկ Էրեբունիում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Երկխոսության ճանապարհով պետք է լուծվի այս հարցը: Ես ոչինչ չեմ կարծում, թող երկուսն իրար հետ նստեն սեղանի շուրջ, իրար հետ բանակցեն և հարցի լուծումներ գտնեն»:
Քաղաքագետի փոխանցմամբ ՝ հասարակության պահանջը պետք է լինի խոսելով, հարցերը քննելով բանակցություններ վարելը` արյունահեղությունից խուսափելու համար: «Ովքեր, որ ցանկություն ունեն, չպետք է տաքացնեն կողքից: Դա նորմալ կլինի և ՛ մեզ համար, և ՛պետության համար»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը:
Լիդա Եղիազարյան