
Անհայտ անձը հրաձգություն է կազմակերպել անգլիական Լինքոլնշիր կոմսությունում, փոխանցում է Sky News-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:
Հաղորդվում է 3 զոհի մասին, որոնց թվում է կրակ բացած անձը:
Ոստիկանության տվյալներով՝ տեղի ունեցածը որևէ կապ չունի ահաբեկչության հետ: Ոստիկանությունում հայտնել են նաև, որ իրավապահ մարմինների կողմից կրակ չի բացվել: