«Ես գտնում եմ, որ հանրությունը, քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն` ուժային լուծումները բացառելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ինքն այսօր զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ և առաջարկել, որ խորհրդարանական որևէ ֆորմատով այս հարցը քննարկվի, բայց մինչև հիմա որևէ պատասխան չի ստացել:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավիկճակը լավ չեն ընկալում և դա է պատճառը, որ այս հարցի շուրջ հայտարարություններ են անում միայն ԱԱԾ-ն և ոստիկանությունը. «Այս մարդկանց ահաբեկիչներ անվանողները լավ չեն տիրապետում իրականությանը: Քաղաքացիների մի հսկա զանգված ունի հարցը զենքի ուժով լուծելու կամք»:
Նա նաև ասաց, որ երեկ խոսել է Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի հետ և նրանց տեղեկացրել է, որ խոսել է Հայկ Կյուրեղյանի և Գևորգ Սաֆարյանի հետ. «Ես այսպիսի խոսակցությունների ժամանակ կոռեկտ չեմ համարում տալ այնպիսի հարցեր, որոնց նրանք չեն ցանկանա պատասխանել»: