
Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Խորենացի փողոցում է: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ պատգամավորը ցանկանում է մտնել ՊՊԾ գնդի տարածք, սակայն արդեն երրորդ օրն է, ինչ նրան մերժում են. «Պահանջ եմ ներկայացրել տեսնել ոստիկանապետին կամ նրա տեղակալին, որպեսզի թույլ տան մտնեմ տղաների մոտ, սակայն չի ստացվում»:
Փոստանջյանը նաև դատապարտեց ոստիկանների կողմից երեկվա ակցիայի ժամանակ քաղաքացիներին ծեծի ենթարկելու փորձերը: