
Այսօր առավոտյան մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը:
Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը 71 տարեկան էր: Գրել սկսել էր վաղ պատանեկան տարիքից և 1965 թվականից տպագրվել: Նա հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից):
Դավիթ Հովհաննեսը թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից:
Դավիթ Հովհաննեսը նաև հասարական-քաղաքական գործունեությամբ է զբաղվել և 1999-2003 թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր: