«Եթե Զարուհին իրեն կոռեկտ պահի, ոչինչ էլ չենք անի»:
Հետաքրքիր է՝ իսկ եթե կոռեկտ չպահի, ի՞նչ պետք է անի Առաքել Մովսիսյանը, կամ ո՞րն է, ըստ Շմայսի, կոռեկտ պահելու սահմանումը: Հավանաբար ՀՀԿ-ական պատգամավորը կոռեկտ համարում է իր եւ իր կուսակիցների պահվածքը, իր կողմից Զ. Փոստանջյանի հասցեին հնչեցված՝ մարդուն ոչ վայել արտահայտություննե՞րը: Անշուշտ, կիսակրիմինալ ՀՀԿ-ականների մոտ կոռեկտության այլ պատկերացումներ կան, որոնք երեւի հասու չեն մեզ՝ միջին ունակությունների տեր մարդկանց: Ի դեպ, Ա. Մովսիսյանի ասածը նաեւ սպառնալիք է, այսինքն՝ ՀՀԿ-ական եւ կրիմինալ մշակույթում սպառնալը նույնպես կոռեկտության նշան է: