
Թուրքական ռազմածովային նավատորմի 14 նավ կապի դուրս չի եկել երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո, փոխանցում է RT-ն:
Նավերի հրամանատարները կարող են ներգրավված լինել ռազմական ապստամբության կազմակերպմանը, գրում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի ծովակալ Վեյսել Կազելեն նույնպես կապի դուրս չի եկել հուլիսի 16-ից: Եվ դեռևս հայտնի չէ, թե արդյոք նա գտնվում է ապստամբների գերության մեջ: