ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հետապնդման ԶԱՌԱնցանք (мания преследования)՝ հոգեկան խանգարում, որով տառապողն անհիմն համոզված է, որ ինչ-որ անձ կամ անձանց խմբեր ցանկանում են լրտեսել, խոշտանգել, ծաղրել, ծրագրում են վնասել, գողանալ կամ սպանել»։

Կարեն Ավագյան «Ֆեյսբուք»

Բայց չէ՞ որ երիտասարդ ու կարկառուն ՀՀԿ-ականի նշած խանգարումն ավելի շատ բնորոշ է հենց իր կուսակիցներին: ՀՀԿ-ականներին էլ միշտ թվում է, թե շուրջբոլորը ոչ միայն իրենց հետապնդում են, այլեւ ցանկանում են ամեն առիթով իրենց վարկաբեկել ու զրպարտել, օֆշորային գոտիներում իրենց անուններով հաշիվներ են բացում, կազինոներում խաղալու մեջ մեղադրում, փուչիկ պայթեցնելու մեջ մեղադրում, խարույկի վրա այրելու կոչեր անելու մեջ մեղադրում այն դեպքում, երբ դա, ինչպես պարզվեց, ասված էր փոխաբերական իմաստով: Ա՛յ սա կոնկրետ խանգարում է եւ անբուժելի, որովհետեւ ձեռնտու խանգարում է:




Լրահոս