«Ես տեղյակ չէի, ուղղակի մտածում էի, որ պետք է այդպես էլ լինի, որովհետեւ չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք այդքան հանգիստ, այդքան արագ փոխել անվտանգության համակարգը»:
Անվտանգության համակարգն արագ կամ դանդաղ փոխելը Լ. Սարգսյանի եղբոր դեպքում առհասարակ իրավունքով չի որոշվում, այլ «մեծն ռուս եղբայրների» ցանկությամբ եւ գերտերությունների համաձայնությամբ: Հետեւաբար Լ. Սարգսյանի՝ եղբորն արդարացնելու փորձերը թեկուզեւ տրամաբանական են, սակայն ապարդյուն: Ի դեպ, ծեծված եւ ուղեղը լվացող խոսքեր են ռուսի լծի տակ մտնելու հաշվին անվտանգություն ապահովելու մասին մտքերը, որոնցով կիսվում է նաեւ Սերժ Սարգսյանի եղբայրը: Այլ հարց է, որ իրենք չեն ուզում փոխել ոչ թե անվտանգության, այլ իրենց ստեղծած եւ արդեն նեխած համակարգը: