Beeline-ի աջակցությամբ կայացավ «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի հովանավորությամբ հուլիսի 15-17-ը Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի մոտ գտնվող «Վիշապ» լողափում «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացրեց «Հուսո առագաստ 2016» հեղինակային երգի համահայկական երկրորդ փառատոնը։

Փառատոնը նպատակ ունի բացահայտել ասպարեզում նորանուն հեղինակ-կատարողների, բեմ տրամադրել և նպաստել նրանց ստեղծագործական առաջընթացին։ Փառատոնի շրջանակում հանդես եկան ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ հեղինակային երգի կատարողներ: Տեղի ունեցան նաև «Արվեստանոցային հանդիպումներ» երիտասարդ և փորձառու կատարողների միջև, համերգային փոքրիկ ծրագրեր սիրված երգահանների մասնակցությամբ և մշակութային միջանկյալ հանդիպումներ:

Փառատոնի ընթացքում շնորհակալագիր հանձնվեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին՝ «Հուսո առագաստ-2016» հեղինակային երգի համահայկական փառատոնին աջակցելու համար։
«Beeline-ի կորպորատիվ սոցիալական ռազմավարության շրջանակում մենք կարևորում ենք այն միջոցառումները, որոնք ուղղված են հատկապես երիտասարդների համար նոր հեռանկարների ստեղծմանը և նրանց կյանքն ավելի լավը դարձնելուն: Ուրախ ենք, որ ականատեսն եղանք երիտասարդ հեղինակ-կատարողների ելույթներին և հանդիպեցինք այնպիսի տաղանդավոր երիտասարդների, ովքեր կզարգացնեն երաժշտական այս ուղղությունը Հայաստանում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Փառատոնին մասնակից երիտասարդների հիմնական մասը հնարավորություն ունեցավ իր տաղանդը հասարակության ավելի լայն շրջանակներում բացահայտելու, հեղինակային երգի ասպարեզում նոր ճանապարհ ընտրելու և գնահատվելու՝ շնորհիվ Հայաստանում Beeline-ին և մյուս աջակիցների, ինչի համար իմ և նրանց անունից շնորհակալություն եմ հայտնում։ Նման աջակցություններն ուղղակիորեն խթանում են հայ հեղինակային երգի նոր սերնդի ստեղծագործական ուղին առաջ տանելու, տաղանդաշատ երիտասարդների բացահայտելու և դրանով իսկ նպաստում Հայաստանում հեղինակային երգի զարգացման, տարածման կարևոր գործին», – նշեց «Սիվիլ Արտ» մշակութային Հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանը:

Նշենք, որ «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։




Լրահոս