Ո՞վ է սադրում Հայաստանում և Ղազախստանում բողոքի ակցիաները. «ՌԻԱ Նովոստի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից գրեթե անմիջապես հետո դրամատիկ իրադարձություններ ծավալվեցին Հայաստանում և Ղազախստանում, և դա պարզապես զուգադիպություն չէ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թուրքիայի չստացված ռազմական հեղաշրջումը շիկացրեցին հեղափոխության և ռեժիմի փոփոխման կողմնակիցների՝ առանց այդ էլ «տաք գլուխները», ինչպես նաև խթանեցին նրանց, ովքեր միշտ պատրաստ են եղել սառը հաշվարկով օգտագործել ժամանակակից բարդ աշխարհակարգի կոնֆլիկտային պոտենցիալը: Նախկին ԽՍՀՄ տարածքում անկայունության նոր կետեր են առաջանում: Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից գրեթե անմիջապես հետո դրամատիկ իրադարձություններ ծավալվեցին Հայաստանում և Ղազախստանում: Ե՛վ այնտեղ, և՛ այնտեղ արյուն թափվեց»,-գրում է գործակալությունը:

Մի դեպքում, նշում է գործակալությունը, ոստիկանությունը գործ ուներ կրոնական ծայրահեղականության բացիլով վարակված քրեական հանցագործի, մյուս դեպքում՝ Ղարաբաղյան պատերազմի նախկին մասնակից, ռադիկալ ընդդիմադիր գործչի ազատ արձակման փորձի հետ: Երկու դեպքում էլ զենքն ուղղված էր գործող իշխանությունների ներկայացուցիչների դեմ:

«Ղազախստանը տնտեսապես բարենպաստ երկիր է: Արմատականության զարգացման խորը սոցիալական հիմքեր այստեղ չկան: Այժմ երկիրը լուրջ դժվարությունների հետ է բախվել նավթի գների անկման պատճառով: Իշխանությունները ստիպված են եկամուտի նոր աղբյուրներ գտնել: Բողոքի ալիքը փորձում են սանձել նրանք, ում շահերից է բխում երկրի նախագահին տապալելը»,-գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայաստանում կոմունալ ծառայությունների սակագների բարձրացման դեմ վերջին բողոքի ակցիաները նույնպես հակակառավարական շարժան փորձ էին: «Այդ ժամանակ չստացվեց»,-ընդծում է գործակալությունը:

Փորձագետների կարծիքով՝ ևս մեկ պետություն, որը հեղափոխության համար պոտենցիալ ունի, Ադրբեջանն է, հավելում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




Լրահոս