Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առած ՊՊԾ գնդում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը ժամը 18:00-ին։

Այն տեղի կունենա Աբովյան քաղաքի 10-րդ փողոցի 20 բնակարանում, իսկ վաղը՝ ժամը 13:00-ից թաղման արարողությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հավելենք, որ բախման արդյունքում վիրավորվել էին նաեւ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը եւ զինված խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը:

Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների: Ամուսնացած էր, ունի երեք երեխա:




Լրահոս