
Հուլիսի 19-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են օրենքով գող Շաքրո Մոլոդոյի գործի հետ կապ ունեցող ՌԴ քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչության պետի տեղակալ Դենիս Նիկանդրովին և ՔԿ անվտանգության վարչության ղեկավար Միխայիլ Մաքսիմենկոյին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
«Նիկանդրովը կասկածվում է հանցագործություններ իրականացնելու մեջ»,-ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի ուշ ԱԴԾ-ում հայտնել են, որ ՔԿ աշխատակիցների նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում՝ կապված իրավասությունների չարաշահման և հանցավոր հանրության ներկայացուցիչներից կաշառք վերցնելու հետ:
Հատուկ ծառայությունների աղբյուրի խոսքով՝ Նիկանդրովը օրենքով գող Շաքրո Մոլոդոյին խոտացել է մեկ միլիոն դոլարով ազատել նրան քրեական հետապնդումից: