Դավթաշեն երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի խաբված բնակիչներն ընդդեմ «Տոնուս» ընկերության գործով առաջին դատական նիստը կրկին հետաձգվել է: Պատճառը «Արցախբանկ»-ի կողմից դատարան ներկայացրած թերի փաստաթղթերն են: Դա զայրացրել է բնակիչներին: Հիշեցնենք, որ «Տոնուս»-ի կողմից Դավթաշեն երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի ավելի քան 160 խաբված բնակարանատերեր պայմանագիր էին կնքել ընկերության հետ: Նրանք վճարել էին գումար եւ պետք է մինչեւ 2010թ. սկիզբը ստանային իրենց բնակարանները, սակայն մինչեւ հիմա բնակարանները չեն տվել: Նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը: Խաբված բնակիչներից Զոյա Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս հարցը չլուծվելու դեպքում բնակիչները մտադիր են նախագահականի մոտ բողոքի ակցիա անցկացնել:
ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ