Ինչպես հայտնի է` «Ոչ թալանին» նախաձեռնությունը երեկ Ազատության հրապարակում կազմակերպել էր հանրային քննարկում, որը հետագայում վերածվեց ինքնաբուխ ակցիայի:
Այսօր արդեն նույն նախաձեռնության անդամներ և ուղղակի քաղաքացիներ հավաքվել են Խորենացի փողոցում: Նման որոշում կայացվել է Կարո Եղնուկյանի հետ բանակցելուց հետո:
Հիշեցնենք նաև, որ Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով հանդիսանում է «Սասնա ծռեր» խմբավորման, ԱԱԾ ներկայացուցիչների և Ժիրայր Սէֆիլյանի միջև հիմնական բանակցողը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «ԱԱԾ ղեկավարության կողմից պահանջ-առաջարկ է ներկայացվել «Սասնա Ծռեր»-ին:
Խորենացի փողոցում տիրող իրավիճակի մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: