Աբովյան քաղաքի 10-րդ փողոցի 20 բնակարանում այս պահին տեղի է ունենում օրեր առած ՊՊԾ գնդում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստի արարողությանը ներկա են գնդապետի հարազատները, ընկերները, քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Նշենք, որ գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը` Աբովյան քաղաքի 10-րդ փողոցի 20 բնակարանում` ժամը` 13:00-ին:
Հիշեցնենք, որ Արթուր Վանոյանը զոհվել է հուլիսի 17-ին ծառայության վայրում` ծառայողական պարտականությունները կատարելիս:
Հավելենք, որ բախման արդյունքում վիրավորվել էին նաեւ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը եւ զինված խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան, Լիդա Եղիազարյան