ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
ՀՀ կառավարության երեկվա որոշման համաձայն՝ Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը վերականգնելու նպատակով մշակույթի նախարարությանը հատկացվել է 22,5 մլն դրամ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ վերանորոգվել է նաեւ Գյումրու մշակույթի տունը, որտեղ գտնվում է որմնանկարը: «Սա թվով իններորդ որմնանկարն է, որը փորձ է արվում վերականգնել, եւ այն վերականգնելուց հետո մնալու է Գյումրու մշակույթի տանը»,-ասել է տիկին Պողոսյանը: Նրա տեղեկացմամբ՝ դեռ պետք է վերականգնվեն 4 որմնանկարներ, որոնցից մեկը Մինաս Ավետիսյանինն է, մյուս երեքը՝ Ռաֆայել Աթոյանինը: Նախարարի փոխանցմամբ՝ Ռ. Աթոյանի որմնանկարներից մեկը վերականգնելու համար արդեն գումար է հատկացրել ԱՄՆ դեսպանատունը:

ՀԱՆՈՒՆ ՓՈՔՐԻԿԻ
Ալլա Պուգաչովան հանուն իր նորածին փոքրիկների թողել է ծխելը: Ըստ «ԹջչսÿՊ»-ի՝ Պրիմադոննան վնասակար այս սովորությունից չէր հրաժարվում 51 տարի:
«Արքաներն ամեն ինչ կարող են» ֆիլմի նկարահանումների ժամանակ Մաքսիմ Գալկինը հեռախոսով ինչ-որ մեկին պարծեցել է, որ Ալլան հանուն երկվորյակների թողել է ծխելը:
Արտիստուհին փոքրիկների հետ շատ ժամանակ է անցկացնում: Նա անձամբ է կերակրում երեխաներին, փոխում տակդիրները եւ օրորոցային երգում: Բացի այդ՝ Պուգաչովան նկատելիորեն երիտասարդացել ու գեղեցկացել է: Երգչուհին փայլում է երջանկությունից եւ կարճ ժամանակով դուրս գալուց հետո կրկին շտապում է տուն՝ փոքրիկներին խնամելու:
Ըստ news.am-ի՝ Պուգաչովան ծխել սկսել է 13 տարեկանից: Ավելի վաղ, չնայած բժիշկների հորդորներին, երգչուհին չէր էլ մտածում ծխելը թողնելու մասին:




Լրահոս