ՀԱՐՑ. Պաշտոնատար անձինք օրենքի խախտումների համար կրո՞ւմ են որոշակի պատասխանատվություն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հինգ հարյուր հազար դրամի չափով: Նույն խախտումը տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ երկու միլիոն դրամի չափով:
Հանձնաժողովի անդամներին կամ աշխատակիցներին օրենքով, կանոնադրությամբ կամ այլ իրավական ակտերով վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հինգ հարյուր հազար դրամի չափով:
Օրենքի պահանջների խախտման համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ ՀՀ վարչական օրենսդրությամբ սահմանված կարգով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում խոսվում է ահռելի չափերի հասնող գումարների մասին: Թերեւս ավելորդ կլինի նշել օրենքի կիրառման եւ գործածության իսկության մասին: Չէ՞ որ մեր երկրում պաշտոնատար անձանցից շատերն իրենց հարցերը լուծում են այլ «հարթություններում»: