ՀԱՐՑ. Ովքե՞ր կարող են ներգրավվել գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման համար: Եվ խնդրում եմ ասել, թե անձին որքան գումար է վճարվում աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագրում ընդգրկվելու դեպքում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարող են ներգրավվել «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված՝
• մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկները,
• մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամները:
Վճարման հետ կապված՝ հայտնում ենք, որ պրակտիկայի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում՝
• պրակտիկանտին վճարվում է աշխատավարձ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով,
• պրակտիկան անցկացնող անձին՝ նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափը,
• գործատուին տրամադրվում է գումար՝ պրակտիկանտի համար կատարվող սոցիալական ապահովության վճարները փոխհատուցելու համար:
նախարարության զբաղվածության
պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների՝ ՀՀ-ում նվազում են ե՛ւ աշխատանքային ռեսուրսները, ե՛ւ տնտեսապես ակտիվ բնակչությունը: Թեեւ նվազել է գործազուրկների թիվը՝ 266 հազարից դառնալով 245 հազար, այդուհանդերձ, ակնհայտ է, որ դա ոչ թե բարեկեցության աճի, այլ արտագաղթի արդյունք է: