Նիկոլ Փաշինյանը մեկնաբանում է Խորենացի փողոցում հնչած կրակոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորենացի փողոց ժամանած Աժ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ ներսում որևէ բախում չի եղել: Պատգամավորն անձամբ խոսել է ՊՊԾ գնդի ներսում գտնվող Վարուժան Ավետիսյանի հետ: Վերջինս ասել է, որ իրենք են կրակոցների հեղինակը: Նրանք կրակել են օդ, որպես բողոքի ձայն, որ ոստիկանները բռնություն չկիրառեն խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ վիրավորներ չկան և պետք չէ ապատեղեկատվությւոն տարածել:

Նշենք, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը նույնպես հավաստիացրեց, որ ոստիկանության կողմից ոչ մի կրակոց չի հնչել:




Լրահոս