
ՊՊԾ գնդում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողության ընթացքում պատվոպահակների ծառայողներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Երիտասարդի խոսքով՝ լարված մթնոլորտը ճնշեց իրեն:
Հիշեցնենք, որ Արթուր Վանոյանը զոհվել է հուլիսի 17-ին ծառայության վայրում` ծառայողական պարտականությունները կատարելիս:
Հավելենք, որ հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և այլք: