
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը վերադարձավ ՊՊԾ գնդի տարածքից, որտեղ գնացել էր հասկանալու համար, թե կրակոցից հետո ինչ է կատարվել այնտեղ: Պատգամավորը ասաց, որ որևէ բան չի տեսել: Նա հայտնեց, որ Սարի թաղում բախում է տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև: Պատգամավորի խոսքով` Սարի թաղի քաղաքացիները ցանկացել են մտնել չթույլատրված տարածք, ինչին ընդիմացել են ոստիկանները:
Բախումի ժամանակ ոստիկաններ են տարբեր վնասվածք ստացել: Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ երեք ոստիկան վնասվածք է ստացել: Ըստ նախնական տեղեկության վնասվածքները հրազենային չեն: Քաղաքացիները քարեր և տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ:
Մանրամասները` տեսանյութում: