«Ոստիկանը նույն հայն է, նույն ազատամարտիկն է, նույն տղամարդն է, որն ունի այսպիսի տուն, ընտանիք, երեխաներ: Այսօր ձեռք են բարձրացրել ամենաճիվաղ, ամենասրիկա ձեւով մարդու վրա, որը պաշտպանում էր իր երկիրը իր ընտանիքը իր հայրենիքը»,-գնդապետի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՊՊԾ գնդում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ փոխհրաձգության հետևանքով զոհված գնդապետ Արթուր Վանոյանին, այս մասին նշեց ոստիկանության գնդապետ Արթուր Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ գնդապետի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին գնդապետի հարազատները, ընկերները, քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ այք:
Արփինե Թովմասյան, Լիդա Եղիազարյան