ՀԺ. Ավտոկանգառներից օգտվելու դիմաց չվճարած քաղաքացիներից գանձվել է 1 միլիոն 105 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը վճարովի ավտոկանգառներից օգտվելու դիմաց չվճարած քաղաքացիների նկատմամբ կազմել է 221 արձանագրություն։ Այս մասին, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից։ Քանի որ վերը նշված խախտման համար որպես տուգանքի չափ սահմանված է 5000 դրամ, ստացվում է, որ մեկուկես ամսվա ընթացքում քաղաքացիներից գանձվել է 1 միլիոն 105 հազար դրամ, օրական միջինը՝ 24 հազար 555 դրամ։
 
Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի որոշման համաձայն՝ գանձված տուգանքի 70 տոկոսը, իսկ այս դեպքում՝ 773 հազար 500 դրամը, վճարովի ավտոկանգառների սպասարկում իրականացնող “Փարքինգ սիթի սերվիս” ընկերության մասնաբաժինն է։ 30 տոկոսը՝ 331 հազար 500 դրամը, մուտքագրվելու է համայնքային բյուջե։ Կարևոր է նշել, որ “Փարքինգ սիթի սերվիսի” կողմից տեսախցիկներով կահավորվել և վերահսկվում է Երևանի Փոքր կենտրոնի մի մասը միայն։ Սա նշանակում է, որ մայրաքաղաքի փողոցների ամբողջական կահավորումից հետո տուգանքների թիվը անկասկած մի քանի անգամ կաճի”,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս