“Օրինաց երկիր” կուսակցության անդամ Սամվել Թադևոսյանի ղեկավարած քաղաքաշինության նախարարությունում պետական բյուջեի գումարները մսխելու յուրօրինակ մեխանիզմ է գործում։ “Ժողովուրդ- ն տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ այս նախարարությունը պետական բյուջեից 600 հազար դրամ (մոտ 1500 դոլար) է տրամադրել իր մեքենաների լվացման համար։ Իսկ այդ գումարով լվացվել է ընդամենը 9 մեքենա։
Քաղաքաշինության նախարարության մեքենաները լվանալու և 600 հազար դրամ աշխատելու “պատիվը” վերապահվել է “Ա.Վ.Ց. Նեթ” ՍՊԸ-ին։ Դատելով գումարի չափերից՝ կարելի է ենթադրել, որ քաղաքաշինության նախարարության մեքենաները լվանում են օրական երեք անգամ։ Այլապես անհասկանալի է, թե ինչպես է ծախսվել 600 հազար դրամը, եթե մեկ մեքենա լվանալու արժեքը միջինը 1500-2000 դրամ է”,–գրում է թերթը։
Մանրամասներն՝ այսօրվա համարում։