“Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ում և ՀԱՕԿ-ում չեն կողմնորոշվում, թե ինչ քայլեր անեն Վոլեյբոլի ֆեդերացիայի “ապագայի” հետ կապված։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորելիս Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանն ընդհարվել են։ Պատճառը Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի փոփոխությունն է՝ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն նախագահ է դարձել ԱԽՔ-ն։ Այս կոնֆլիկտի ելքերը երկուսն են. կամ Ծառուկյանը պետք է հրաժարական տա, կամ Արթուրին հրաժարական պարտադրի։ Մտերիմներից ոմանք խորհուրդ են տվել նրան վա-բանկ գնալ՝ քաղաքակիրթ պահվածքով շնորհավորել, հարցը նույնքան քաղաքակիրթ փակել, որովհետև մինչև երեկ “գլխավոր արբիտրը”՝ Սերժ Սարգսյանը, չէր խառնվել այդ “բանավեճին”, չէր փորձել պատժել Արթուրին, ինչի հույսը Ծառուկյանն ուներ։ Նույն մոտիկների միջավայրում Ծառուկյանն ասել է, թե ինքը խնդիր չէր ունենա, եթե Արթուրը նախապես իրեն տեղյակ պահեր։ Խնդիրը Յուրի Վարդանյանի հետ է։
Կատարվածը ոմանք վերագրել են Յուրի Վարդանյանին, ով “աբառոտկա է ֆռռացել” այն առումով, որ բացի այն բանից, որ հին վեճ ունի Ծառուկյանի հետ, օրերս էլ մի նեղ միջավայրում բողոքել է Ծառուկյանից, որ դրսում հաղթանակ տարած սպորտսմեններին մենակ է գնում դիմավորում օդանավակայանում, իրեն չի զգուշացնում, ու “ստացվում է, որ սպորտի բնագավառի բոլոր ձեռքբերումները Ծառուկյանին են պատկանումե։ Ի դեպ, երեկ ողջ օրը մենք փորձեցինք այս և իրենց ապագա անելիքների շուրջ իմանալ Իվետա Տոնոյանի և ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի տեսակետները, երկուսն էլ ,թռածե էին՝ չէին պատասխանում հեռախոսազանգերին։ Զանգերին չէր պատասխանում նաև Էդոն՝ Ծառուկյանի հետ կապի միակ հնարավորությունը։ Մեր տեղեկություններով՝ Բրյուսելից վերադարձող նախագահին դիմավորող Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին ներս են թողել իրենց անվտանգության աշխատակիցների հետ, բացի Գագիկ Ծառուկյանից։ Վերջինիս անվտանգության պետն սպասել է դրսում”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։