
Լարված դրությունից հետո Խորենացի փողոցում իրավիճակն այս պահին հանդարտ է: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ թեև այնտեղ մարդկանց քանակն այնքան էլ փոքր չէ, սակայն իրավիճակն այլևս լարված չէ:
Ինչպես հայտնի է` Խորենացի փողոցում լարված իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ տարածքում կրակոցներ հնչեցին, իսկ ներկաներն էլ չգիտեին, թե պատնեշներից այն կողմ ինչ է կատարվում: Իրավիճակը հանդարտվեց, երբ տարածք ժամանեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ գնդի տարածքում ամեն ինչ հանգիստ է: