
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն քիչ առաջ Սարի թաղից վերադարձավ Խորենացի փողոց: Ինչպես հայտնի է` Սարի թաղում իրավիճակը ևս լարված է եղել, մի քանի մարդիկ փորձել են այդ կողմով անցնել ՊՊԾ գնդի տարածք, սակայն ոստիկանների հետ բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով նաև վիրավորներ են եղել:
Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, որ իրավիճակը Սարի թաղում լարված է: Մանրամասները կարող եք դիտել Փաշինյանի հրապարակած տեսանյութում: