
Ոստիկաններն Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել են, որ Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով բերման ենթարկվածներ չկան:
«Վնասվածք ստացած ոստիկանենրը չորսն են, որից գլխի շրջանում մեկ ոստիկան է վնասվածք ստացել, նրա վիճակը ծանր է, մյուսները ոտքից են վնասվածք ստացել, իրավիճակն իրոք լարված էր»,- մանրամասնեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր լարված իրավիճակ է եղել Սարի թաղում: Մի խումբ մարդիկ փորձել են այդ կողմից մտնել ՊՊԾ գնդի տարածք, որի հետևանքով ոստիկանների հետ բախումներ էին եղել:
Տեսանյութը` lragir.am