«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորում խոսում են, որ հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո, երբ ավագանին նիստ անի, ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն հանդես են գալու համագործակցված՝ քվեարկելու են միմյանց թեկնածուների օգտին, որպեսզի ՀՀԿ թեկնածուն՝ նոտար Մամիկոն Ասլանյանը, կարգվի քաղաքապետ, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սանիկ՝ ՕԵԿ թեկնածու Արկադի Փելեշյանը դառնա փոխքաղաքապետ։
Այստեղ վստահ են ինչպես ՀՀԿ-ի հաղթանակում, այնպես էլ նրանում, որ ՕԵԿ-ը կհաղթահարի նվազագույն 6 տոկոս շեմը։ Ըստ մամուլի տեղեկությունների, Փելեշյանը հայտնի ռեժիսոր, վավերագրող, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի բարեկամն է, ներկայումս ավագանու անդամ։ Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու մասին են հայտարարել նաեւ «Լուսավոր Հայաստանը» եւ ԲՀԿ-ն, առաջինի թեկնածուն Քրիստ Մարուքյանն է, մյուսինը՝ Հրանտ Մարգարյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: