Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո Արսեն Խոջոյանի ախտորոշումը ճի՞շտ է կատարվել. նոր հանգամանքներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի 25-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հունիսի 24-ին 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել, որի հետեւանքով նա մահացել է:

…Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո նա բուժվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: Արդյոք այնտեղ նրա ախտորոշումը ճի՞շտ է կատարվել, եւ նրա բուժումը բավարա՞ր է եղել: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Փորձաքննությունը ստացիոնար է, Ա. Խոջոյանը տեղափոխվել է Երեւանի «Նորք» հոգեբուժական կենտրոն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս