Բելառուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ:
Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: