Չեմ ուզում առանց ամեն ինչ իմանալու խոսել. Նանոր Սէֆիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սէֆիլյանի կինը՝ Նանոր Սէֆիլյանը խուսափում է խոսել լրագրողների հետ: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն էլ լրատվամիջոցներից է տեղեկանում, թե ինչ է կատարվում. «Ես հիմա ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ինքս էլ տեղյակ չեմ: Չեմ ուզում առանց ամեն ինչ իմանալու խոսել, ես էլ լրատվամիջոցներից եմ տեղեկանում, թե ինչ է կատարվում»:

Հիշեցնենք, որ  Ժիրայր Սէֆիլյանի աջակիցները 2016 թվականի հուլիսի 17-ին՝ 05:28-ի սահմաններում, ձևավորելով մոտ 3 տասնյակ հոգանոց «Սասնա ծռեր» խմբավորումը, «Կռազ» մակնիշի ավտոմեքենայով գրոհել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ, տիրացել ոստիկանների զենքերին:

Նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականն ու Սէֆիլյանի ազատ արձակումը:

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որով կոչ է անում զինված խմբին խուսափել արյունահեղությունից, և հարցը լուծել բանակցային ճանապարհով:




Լրահոս